Աղմուկի ազդեցությունը

Հավանաբար շատերդ գիտեք, որ աղմուկը բացասաբար է ազդում մեր կյանքի վրա:
Ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչն առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում: Վաղուց նշվել է, որ նյարդահոգեբուժական հիվանդությունների մակարդակն ավելի բարձր է աղմկոտ պայմաններում աշխատող (աղմուկի թույլատրելի մակարդակից ավել) ու աղմկոտ միջավայրերում ապրող մարդկանց մոտ, քան՝ նրանց, ովքեր բնակվում ու աշխատում են նորմալ միջավայրերում:

Acoustic Pro-ն իրականացնում է ակուստիկ ճիշտ հաշվարկներ՝ միջազգային գործող չափորոշիչներին և նորմատիվներին համապատասխան, ակուստիկայի շտկման համալիր միջոցառումներ:

Կատարում ենք, ամբողջական ձայնամեկուսացում՝ բնակարաների, գրասենյակների, հյուրանոցների, ուսումնական կենտրոնների, հիվանդանոցների և այլ վայրերում։

Ստեղծիր հանգիստ, անաղմուկ միջավայր՝ վստահելով գործն ոլորտի առաջատարներին