Պրոյեկտի մասին

Ապահովեք աշխատակիցների համար հանգիստ միջավայր՝ ազատելով ավելորդ, խանգարող աղմուկներից: Մեծ ոգևորությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողված համագործակցությամբ: Այս տարածքն ոչ միայն ինտերիեր առումով է գեղեցիկ, այլև ձայնային և ակուստիկ տեսանկյունից ընդունված չափորոշիչներին համապատասխան միջավայր է: Օգտագործել ենք սեփական արտադրության պոլիեսթերներ (12մմ), ի դեպ լոգոն նույնպես ստացել ենք պոլիեսթերի օգնությամբ: Պոլիեսթերի հիմքով ձայնակլանիչ դեկորատիվ հարթաշերտների,(պանելների) միջոցով հնարավոր է ստեղծել անսահմանափակ նախշեր՝ Ձեր ցանկացած դիզայնով և գույնով: Մենք կյանքի ենք կոչում դիզայներական ցանկացած մտահղացում՝ ձայնակլանիչներով ստանում անսահմանափակ, տարբեր ձևի, չափի նախշեր: Ձայնակլանման, ձայնամեկուսացման և ակուստիկայի հետ կապված ցանկացած հարց վստահեք ոլորտի առաջատարներին, որոնք բացի էսթետիկ, գրավիչ տեսք հաղորդելուց Ձեր ինտերիերին, նաև կդարձնեն այն միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխան միջավայր