ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր ընկերությունը հայկական շուկայում գործում է ավելի քան 25 տարի։ Այս ընթացքում ընկերությունը հասել է մեծ հաջողությունների։ Մեր անձնակազմը վարպետության դասեր և վերապատրաստում է անցել Կանադայից, Գերմանիայից և Ռուսաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների մոտ։

Մեր ծառայությունները
Մեր մասնագետները տրամադրում են պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայություններ, իրականացնում են ակուստիկ ճիշտ հաշվարկներ՝ միջազգային գործող չափորոշիչներին և նորմատիվներին համապատասխան, ակուստիկայի շտկման համալիր միջոցառումներ:
ԱԿՈՒՍՏԻԿԱ
- Ճարտարապետական ակուստիկայի հաշվարկ և նախագծում 3D մոդելավորմամբ
- Ձայնի ճնշման հաշվարկ
ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
- Օդային ձայնի ձայնամեկուսացման հաշվարկ
- Վիբրոմեկուսացման հաշվարկ և մեկուսացում
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԱՌԱՋԻՆ կարգի ԼԱԲՈՐԱՏՈՐ սարքավորումներով)
- Տարածքի ցանկացած կետում ձայնի ինտեսիվության չափում
- Հարվածային ձայնի չափում
Մեր պորտֆոլիոն
Մեր գործունեության ընթացքում կարգի ենք բերել Երևանի մի շարք հայտնի հյուրանոցների ակուստիկ միջավայրը, լուծել բազմաթիվ ռեստորանների, գրասենյակների, կինոթատրոնների, երաժշտական և ձայնագրման ստուդիաների, գրասենյակների, և այլ հասարակական վայրերի ակուստիկայի և ձայնամեկուսացման խնդիրները. ընդհանուր առմամբ կյանքի ենք կոչել 300-ից ավելի նախագծեր: Մեր կողմից իրականացված ճիշտ նախագծման և հաշվարկման միջոցով անհրաժեշտ ձայները ընդգծվում են, իսկ անցանկալի ձայները՝ խլացվում:
