Պրոյեկտի մասին
Մենք միանգամից լուծում ենք մի քանի խնդիր։ Դարձնում միջավայրերը գեղեցիկ, Ձեր ցանկություններին ու պատկերացումներին համապատասխան, միևնույն ժամանակ ստեղծում ձայնային և ակուստիկ տեսանկյունից ընդունված չափորոշիչներին համապատասխան միջավայրեր, որտեղ աշխատելը, ապրելը հաճելի է:
Հայկական արտադրության նորաոճ ձայնակլանիչներով հնարավոր է ստանալ հետաքրքիր և տարբերվող լուծումներ ինտերիեր դիզայնում, և որ ամենակարևոր է, կիրականացնեն լիարժեք և ցանկալի ձայնակլանում:
Ուրախ ենք կիսվել մեր հերթական համագործակցությամբ։
Օգտագործել ենք սեփական արտադրության պոլիեսթերներ 12մմ-ոց։
Պանելները պատրաստվում են բացառապես բարձրորակ հումքից, դրանք ոչ միայն իրականացնում են լիարժեք ձայնակլանում, այլև էսթետիկ գրավչություն են հաղորդում Ձեր ինտերիերին:
Այսպիսով այս տարածքն ոչ միայն ինտերիեր առումով է գեղեցիկ, այլև ձայնային և ակուստիկ տեսանկյունից ընդունված չափորոշիչներին համապատասխան միջավայր է։
Դիզայնը՝ Նանա Սարգսյանի։
Ընդունվում են նաև ինդիվիդուալ պատվերներ։