մեր մասին

Acoustic Pro-ի մասին

«Ակուստիկ Պրո» ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին: Ընկերությունը զբաղվում է՝ ձայնակլանման, ձայնամեկուսացման և թրթռամեկուսացման(վիբրոմեկուսացման) մասնագիտացված ծառայությունների (նախագծում և խորհրդատվություն) մատուցմամբ,ինչպես նաև ձայնակլանիչ, ձայնամեկուսիչ և թրթռամեկուսիչ նյութերի՝արտադրությամբ և ներմուծմամբ: Մենք իրականացնում ենք նաև ձայնաուժեղացման համակարգերի նախագծում ՝3D մոդելավորման միջոցով:

 

Այս տարիների ընթացքում հաճախորդների վստահությունը, գոհունակությունն և որակյալ ծառայություն մատուցելը մշտապես եղել և մնում է մեզ համար առաջնային

Մեր գործունեության ընթացքում կարգի ենք բերել Երևանի մի շարք հայտնի հյուրանոցների ակուստիկ միջավայրը, լուծել բազմաթիվ ռեստորանների, գրասենյակների, կինոթատրոնների, երաժշտական և ձայնագրման ստուդիաների, գրասենյակների, և այլ հասարակական վայրերի ակուստիկայի և ձայնամեկուսացման խնդիրները: Մեր կողմից իրականացված ճիշտ նախագծման և հաշվարկման միջոցով անհրաժեշտ ձայները ընդգծվում են, իսկ անցանկալի ձայները՝ խլացվում: