Պրոյեկտի մասին
Մեծ ոգևորությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողված համագործակցությամբ:
«Զիգզագ» խանութների ցանցերից մեկում՝ Չարենցի մասնաճյուղում, կատարել ենք ձայնամեկուսացման, ձայնակլանման աշխատանքներ:
Ստեղծվել է առանձին ցուցասրահ, որպեսզի հաճախորդները լսեն բարձրակարգ բարձրախոսերի հնչողությունը և կատարեն ընտրություն գնելուց առաջ:
Աշխատանքում օգտագործվել է մեր ընկերության կողմից արտադրված պոլիէսթերային ձայնակլանիչ շերտավարագույր (ժալյուզներ) ՝պոլիէսթեր՝ 24մմ, 3մմ, որպեսզի նշված հատվածն առանձնացվի խանութ-սրահից, իսկ առաստաղում օգտագործվել են 24մմ հաստությամբ պոլիէսթերներ
Որակյալ ծառայություն մատուցելը, գնորդների վստահությունը, գոհունակությունը մշտապես եղել և մնում է մեզ համար առաջնային:
Եկեք միասին ստեղծենք Ձեր երազանքների միջավայրը: